Մոսկվայում կնոջը ձերբակալել են՝ նորածին դստերը շենքի մուտքի մոտ թողնելու համար
Հայտնի է դարձել Մոսկվայի հարավում գտնվող շենքի մուտքի մոտ նորածին երեխային լքած կնոջ ձերբակալության մասին։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածել մայրաքաղաքի դատախազությունը։
Կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել՝ «Նորածին երեխայի մոր կողմից սպանության փորձ» հոդվածով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նախորդ գիշեր տեղի բնակիչներից մեկը աղջիկ երեխա էր գտել Պարոմնայա փողոցում գտնվող բնակելի շենքի աստիճանավանդակի մոտ։ Մոր ինքնությունը արագ պարզվել է. Մոսկվայի հարավում գտնվող իր տուն 41-ամյա կինը տաքսիով էր ժամանել. Նա երեխայի հետ մտել էր շենք, նորածնին թողել աստիճանավանդակի մոտ ու հեռացել։
Կինը նախկինում ևս դատապարտվել է իր երեխային վտանգի ենթարկելու համար: