Միասին գործը կհասցնենք իր ավարտին․ Էմանուել Մակրոնը դիմել է իր երկրի հավաքականին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է իր երկրի ազգային թիմի՝ Անգլիայի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում։ Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով․
«Բրավո․․․ ամբողջ երկիրը ձեզ հետ է։ Մենք միասին գործը կհասցնենք իր ավարտին։ Մարոկկացիներ, մենք ողջունում ենք ձեր պատմական հաղթանակը։ Մինչ հանդիպում կիսաեզրափակչում։
Մեր թիմը հերթական անգամ ապացուցեց, որ արժանի մրցակից Է։ Առա՜ջ, կապույտներ»,-ArmSport.am-ի փոխանցմամբ՝ գրել է Մակրոնը։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի հավաքականն աշխարհի գործող չեմպիոնն է, իսկ Խորվաթիան 2018 թվականին կայացած ԱԱ-ի արծաթե մեդալակիր։ Եզրափակիչը կկայանա «Լուսայիլ» մարզադաշտում դեկտեմբերի 18-ին։
Կիսաեզրափակչում ֆրանսիացիները ուժերը կչափեն Մարոկկոյին։ Խաղը կկայանա դեկտեմբերի 14-ին և կմեկնարկի ժամը 23։00-ին։