Մարոկկոն կդառնա Աֆրիկայի առաջին երկիրը, որը ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
Մարոկկոն կդառնա Աֆրիկայի առաջին երկիրը, որը ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային, հաղորդում է ֆրանսիական Le journal de l պարբերականը։
Նշվում է, որ Մարոկկոն մտադիր է Ուկրաինային տրամադրել T-72 տանկերի պահեստամասեր։ Այսպիսով, պետությունը կլինի առաջինը Աֆրիկայի երկրներից, որոնք աջակցում են Կիեւին սպառազինությամբ։
Նշվում է նաեւ, որ Ուկրաինայի մայրաքաղաքին տանկերի պահեստամասեր կսկսեն ուղարկել Միացյալ Նահանգների առաջարկությամբ:
Ենթադրաբար, խստագույն գաղտնիության պայմաններում Վաշինգտոնին հաջողվել է համոզել Ռաբաթին T-72 տանկերի պահեստամասեր տրամադրել Կիեւին։