Արայիկ Հարությունյանը հանդիպել է Մարսելի հայ համայնքի հետ
Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից:
Արցախի նախագահի աշխատակազմից, հանդիպումը, որը կազմակերպել էր Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի (CCAF) Մարսելի տեղական կառույցը, տեղի է ունեցել Մարսելի Սրբոց Թարգմանչաց առաքելական մայր եկեղեցու վարչական կենտրոնում:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մարսելի հայ համայնքին մշտապես Արցախի կողքին լինելու համար, նշելով, որ ֆրանսահայերն առանցքային դերակատարություն ունեն ֆրանսիական իշխանությունների հետ կապերի զարգացման հարցում:
Նախագահ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը, սոցիալ-տնտեսական կարիքները, ինչպես նաև այն ծրագրերը, որոնք ուղղված են պատերազմի հետևանքով բռնի տեղահանված անձանց, ենթակառուցվածքային ռազմավարական խնդիրների լուծմանը, բնակչության բնականոն կենսագործունեության համար բավարար պայմանների ստեղծմանը:
Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին: