Թուրքիան շատ բան կարող է առաջարկել Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման համար. Կլաար
Թուրքիան շատ բան կարող է առաջարկել Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման համար։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ստամբուլում կայացած ЕКЕ World Forum համաշխարհային ֆորումից հետո։
«Հավատացե՛ք, Թուրքիան շատ բան կարող է առաջարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ կարգավորմանը աջակցելու համար»,-գրել է նա։
Նա նաեւ հայտնել է, որ համաժողովի շրջանակում շփվել է Թուրքիայի արտգործնախարարի հետ։