Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիա, Ֆինլանդիա և Շվեդիա
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 12-ից 16-ը ներառյալ կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Ֆինլանդիայի Հանրապետություն և Շվեդիայի Հանրապետություն:
Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են, որ այցի շրջանակներում քարտուղար Գրիգորյանը կունենա մի շարք աշխատանքային հանդիպումներ: