Պենտագոնի ղեկավարը պատմել Է ԱՄՆ միջուկային տրիադայի արդիականացման ծրագրերի մասին
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է զինված ուժերի ռազմավարական հրամանատարության Stratcom միջուկային տրիադան արդիականացնելու ԱՄՆ ծրագրերի մասին։ Այս մասին նա հայտարարել է STRATCOM-ի զինծառայողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։
«Մեկ շաբաթ առաջ ես Կալիֆոռնիայում էի՝ ներկայացնելու B-21 Raider-ը, որը կլինի ռազմաօդային ուժերի ռմբակոծիչների պարկի հիմքը։ Եվ մենք աշխատում ենք տրիադայի մյուս բաղադրիչների արդիականացման ուղղությամբ՝ ընդունելով Columbia դասի սուզանավերը եւ Sentinel միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ STRATCOM-ը պետք է «զսպի հակամարտությունները եւ աջակցի խաղաղությանը»։
LGM-35A Sentinel ICBM-ը մշակվում է Minuteman III-ին փոխարինելու համար եւ մարտական հերթապահության մեջ կդրվի մինչեւ 2070-ական թվականները: 2022 թվականի հուլիսին Sentinel հրթիռի մշակման ծրագրի փորձնական արձակումներից մեկն ավարտվել է պայթյունով մեկնարկից 11 վայրկյան անց։