Գիտնականները հասկացել են, թե ինչու է կանաչ լույսը հանգստացնում ցավը
Ֆուդանի համալսարանի հետազոտողների խումբը ուսումնասիրել է մկների մոտ նյարդային ակտիվությունը՝ աչքերից մինչեւ ուղեղ՝ պարզելու, թե ինչու է կանաչ լույսն օգնում նվազեցնել ցավը: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում։
Նախկինում գիտնականները պարզել էին, որ կանաչ լույսը նվազեցնում է ցավի մակարդակը այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են արթրիտը, միգրենը եւ ֆիբրոմիալգիան, սակայն պատճառներն անհայտ են մնում: Այս հարցին պատասխանելու համար գիտնականները մի շարք փորձեր են անցկացրել մկների հետ:
Գիտնականները մկների շրջանում ուսումնասիրել են տեսողական համակարգի բոլոր այն հատվածները, որոնց միջոցով տեղի է ունենում լույսի ընդունումն ու մշակումը: Անջատելով կանաչ լույսը յուրաքանչյուրի մոտ տարբեր ժամանակներում՝ նրանք փորձարկել են, թե ինչպես է դա ազդում ցավի զգացողության վրա։ Արդյունքում նրանք պարզեցել են, որ կանաչ լույսը հանգեցրել է ավելի շատ քանակով գամմա-ամինաբուտիրաթթվի (GABA) ազդանշանների, ինչը նվազեցնում է նեյրոնների լայն ծավալը, ներառյալ վախի կամ անհանգստության զգացումների հետ կապված նեյրոնների ակտիվությունը: Սա հանգեցրել է Penk գենի ավելի շատ արտահայտմանը, որը խթանում է ցավազրկման հանգեցնող գործընթացները:
Հետագայում հետազոտողները նախատեսում են ուսումնասիրել կանաչ լույսի ազդեցությունը ցավի զգացողության նվազման վրա: