Ճապոնացի միլիարդատերը հայտնել է Լուսի շուրջ թռիչքի ութ հոգանոց անձնակազմի մասին
Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեզավան հայտարարել է Լուսնի շուրջ պտույտ կատարելու համար անձնակազմի ութ անդամների մասին. ճանապարհորդությունը նախատեսված է 2023 թվականին SpaceX հրթիռով, որը դեռեւս մշակման փուլում է, հաղորդում է AFP-ն:
Առաքելության մասին, որը հայտնի է որպես «dearMoon», առաջին անգամ հայտարարվել է 2018թվականին: Ի սկզբանե որոշված էր 6-ից 8 արտիստների մասնակիցության մասին, սակայն ավելի ուշ պահանջները փոխվել էին եւ թեկնածուները մասնակցության համար կարող էին դիմել առցանց:
Մրցույթի հաղթողների թվում են դիջեյ եւ պրոդյուսեր Սթիվ Աոկին ԱՄՆ-ից, ամերիկացի յութուբեր Թիմ Դոդը, չեխ նկարիչ Յեմի Ա.Դ, իռլանդացի լուսանկարիչ Ռիանոն Ադամը, բրիտանացի լուսանկարիչ Քարիմ Իլյան, ամերիկացի կինոռեժիսոր Բրենդան Հոլը, հնդիկ դերասան Դեւ Ջոշը եւ երաժիշտ K-pop-ը՝ Հարավային Կորեայից:
Անձնակազմի երկու պահեստային անդամ կա՝ սնոուբորդիստ Քեյթլին Ֆարինգթոնը ԱՄՆ-ից եւ ճապոնացի պարուհի Միյուն։
«Հուսով եմ, որ բոլորը հասկանում են դեպի Լուսին եւ հետադարձ ճանապարհորդելու պատասխանատվությունը», - ասել է Մաեզավան YouTube-ում տարածված գովազդային տեսահոլովակում:
Ըստ առաքելության կայքի շրջագայությունը կտեւի մոտ վեց օր եւ կպտտվի Լուսնի շուրջ՝ առանց վայրէջք կատարելու:
Թռիչքի ավարտից հետո SpaceX Starship-ը կդառնա երբեւէ կառուցված ամենահզոր հրթիռը:
Մաեզավան Ճապոնիայում նորաձեւության ոլորտի խոշորագույն առցանց մանրածախ առեւտրի հիմնադիրն է, ով անցյալ տարի թռիչք է իրականացրել Միջազգային տիեզերակայան ռուսական «Սոյուզ» հրթիռով՝ վճարելով 73 միլիոն դոլար: