Տիտեն լքեց Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն հայտարարել է իր հրաժարականի մասին։
Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին, Պենտակամպեոնները դուրս մնացին Կատարում ընթացող Աշխարհի առաջնությունից։
Քառորդ եզրափակիչում՝ 11 մետրանոցներով Տիտեի թիմը պարտվեց Խորվաթիային (2:4): Խաղից հետո 61-ամյա մասնագետը հայտարարեց, որ հեռանում է ազգային թիմից։
«Ցավալի պարտություն է։ Սա ժամանակշրջանի ավարտն է: Իմ ժամանակաշրջանը հավաքականում ավարտված է, ինչպես ես ասել էի ավելի վաղ: Ես չեմ կարողանում գնահատել իմ կատարած աշխատանքը։ Ժամանակի ընթացքում դուք այս գնահատականը կտաք։ Ես նման հնարավորություն չունեմ հիմա՝ հեռանալուց հետո»,- մեջբերում է 61-ամյա մասնագետին Globo Esporte-ը։
Հիշեցնենք, որ դեռ փետրվարին Տիտեն հայտարարել էր 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո ազգային հավաքականը լքելու մտադրության մասին։ Նա թիմը գլխավորում էր 2016 թվականի հունիսից։
Աղբյուր ArmSport.am