Պերիշիչի որդին մոտեցել է Նեյմարին, գրկել ու աջակցել ֆուտբոլիստին
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը չի կարողացել զսպել արցունքները Կատարում ընթացող Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո։
Քառորդ եզրափակիչում բրազիլացիները 11 մետրանոց հարվածաշարում զիջեցին Խորվաթիային (11-մետրանոցներ՝ 2:4):
Խաղի ավարտից հետո Նեյմարի մոտ վազեց Իվան Պերիշիչի որդին։ Տղան աջակցել է բրազիլացուն ու գրկել նրան։
Խորվաթիայի դեմ խաղում Նեյմարը գոլ խփեց հիմնական ժամանակում, սակայն դա բավարար չեղավ հաղթանակի համար։
Աղբյուր ArmSport.am