Ավստրալական քաղաքի բնակիչները մերկացել են քաղցկեղով հիվանդ կնոջը օգնելու համար
Ավստրալիայի Քրուկուել քաղաքի ավելի քան 145 բնակիչներ մերկացել են լուսանկարվելու համար, ի պաշտպանություն քաղցկեղով հիվանդ մի կնոջ: «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Star-ը։
Քաղցկեղով հիվանդը 32-ամյա Էլլի Ջեֆերին ցնցված է այս ակցիայից: Նրա հարևանները որոշել են մերկ լուսանկարվել՝ օրիգինալ օրացույց հրապարակելու համար, որպեսզի վաճառքից ստացված գումարը հատկացնեն Էլլիի բուժման նպատակին:
«Հրաշալի է լինել համայնքի մի մասը, որն այդքան հոգ է տանում քո մասին: Անհնար է բառերով նկարագրել այս զգացողությունները»,- նշել է նա:
29-ամյա Այիշա Ջոնսը և 30-ամյա Սքոթ Բացը, ովքեր կազմակերպել են նկարահանումները, ասել են, որ չեն կարողացել հանգիստ մնալ, երբ լսել են Էլլիի հիվանդության մասին լուրը։ Կինը տառապում է միելոֆիբրոզից՝ ոսկրածուծի քաղցկեղի հազվագյուտ տեսակից։ Վերջին տարիներին նա 80 անգամ արյան փոխներարկման է ենթարկվել, որոնք օգնել են նրան պայքարել հիվանդության դեմ։
Օրացույցը տպագրվել է չորս շաբաթվա ընթացքում՝ տեղի լուսանկարչի օգնությամբ։ Պատկերներում մարդիկ հնարամտորեն ծածկում են իրենց ինտիմ մասերը տարբեր առարկաներով, օրինակ՝ թերթի խմբագրության աշխատակիցները ծածկում են իրենց կուրծքը աղմկահարույց վերնագրերով, մարզասրահի աշխատողները՝ կշռաքարերով։ Նկարահանումների մասնակիցների թվում են եղել լրագրողներ, ֆերմերներ, ֆուտբոլիստներ և մարզիչներ, այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ։
Նկարահանումների մասնակիցները 18-ից 75 տարեկան են։