ՌԴ ու ԱՄՆ ներկայացուցիչները Ստամբուլում կայացած հանդիպմանը Ուկրաինային չեն անդրադարձել
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Ստամբուլում կայացած հանդիպմանը չեն անդրադարձել Ուկրաինայի խնդրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը գործակալությանն ասել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը Ստամբուլում վիզային հարցերի շուրջ հանդիպում են անցկացրել համապատասխան գերատեսչությունների մակարդակով։
«Մենք կարող ենք հաստատել, որ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան գտնվում կամ գտնվել է Ստամբուլում՝ հանդիպելու համար ռուս զրուցակիցների հետ՝ երկկողմ հարցերի նեղ շրջանակի շուրջ»,- ասել է պաշտոնյան։