Բրազիլացիների արցունքներն ու խորվաթների ցնծությունը․․․ Տարբեր էմոցիաներ՝ մեկ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բրազիլիայի հավաքականը համարվում էր Աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկը։ Սակայն 1/4 եզրափակչի փուլում Տիտեի թիմը լքեց մրցաշարը։ Բրազիլացիները 11 մետրանոց հարվածաշարում պարտվեցին Խորվաթիային:
Եզրափակիչ սուլիչից հետո Նեյմարը նստել է խոտածածկին՝ ցնցված լինելով արդյունքից, իսկ Անտոնին չկարողացավ զսպել արցունքները․․․ Խորվաթ ֆուտբոլիստների մոտ, բնականաբար, հակառակ էմոցիաներն էին․․․
Բրազիլիայի հավաքականն այժմ տուն է վերադառնում, իսկ Խորվաթիայի հավաքականը Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում կխաղա կա՛մ Նիդերլանդների, կա՛մ Արգենտինայի հետ:
Աղբյուր ArmSport.am