ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ԿԸՀ անդամների նկատմամբ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովայի և ընտրական հանձնաժողովի այլ անդամների նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պատժամիջոցները կապված են սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնության տարածքները ավելացնելու թեմայով իրականացրած հանրաքվեի հետ։ Ցուցակներում ներառված են Պամֆիլովան, նրա տեղակալ Նիկոլայ Բուլաևը, ԿԸՀ քարտուղար Նատալյա Բուդարինան և այլք՝ ընդհանուր 15 անուն։