Պիկեն բաժանվել է իսպանացի մոդելից․ hայտնի են պատճառները
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն բաժանվել է իսպանացի մոդել Կլարա Չիայից, հայտնում է Telecinco-ն։
Ըստ աղբյուրի՝ երեք հիմնական պատճառ կա, թե ինչու է իսպանացին որոշել բաժանվել Կլարա Չիայից: Դրանցից մեկը Շակիրայի ներկայությունն է զույգի կյանքում։
Պիկեի ու կոլումբիացի երգչի երեխաները ժամանակ են անցկացնում մոր հետ, ինչը ճնշում է նախկին խաղացողին։ Երկրորդ պատճառը զույգի նկատմամբ ԶԼՄ-ների մեծ ուշադրությունն է այն լուրերից հետո, որ ֆուտբոլիստը բաժանվել է Շակիրայից Կլարա Չիայի պատճառով։ Վերջին պատճառն այն է, որ Պիկեն կարոտում է Շակիրային և շատ է տխրում նրանից բաժանվելուց:
Պիկեի և Շակիրայի հարաբերությունները տևել են ավելի քան 10 տարի։ Զույգն ունի երկու երեխա՝ Միլանն ու Սաշան։ 2022 թվականին հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստն ու երգչուհին բաժանվել են։