Պետք է դուրս գալ ԿԳԲ-ի ստվերից․ Անդրանիկ Քոչարյան
Կառավարության ներկայացրած բարեփոխումները կառավարության ծրագրում արտացոլված ընդհանուր մեծ բարեփոխումների մի մասն են։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ արտահերթ նիստում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը «պետք է դուրս գա ԿԳԲ-ի ստվերից»։
«Մենք փոխել ենք անունը։ Այսօր այդ կառույցը կոչվում է Ազգային անվտանգության ծառայություն, սակայն իր կառավարման բնույթով եւ քաղաքացիների ընկալմամբ ԱԱԾ-ն դեռ մնում է ԿԳԲ։ Այս բարեփոխումից հետո ԿԳԲ-ն կվերանա»,-ասաց Քոչարյանը։
Պատգամավորը նշեց, որ ԱԱԾ ներկայացուցիչների հետ մի շարք քննարկումներ են եղել, եւ իրենք կողմ են եղել բարեփոխումներին: