Ուկրաինային ամերիկյան եւ եվրոպական զենքի անվերահսկելի մատակարարումը բարդացրել է իրադրությունը. Իրան
Ուկրաինային ամերիկյան եւ եվրոպական զենքի անվերահսկելի մատակարարումը բարդացրել է իրադրությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոյի հետ զրույցում։
Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին՝ նա նշել է, որ Իրանը դեմ է պատերազմի շարունակմանը եւ կարծում է, որ ամերիկյան եւ եվրոպական զենքի անվերահսկելի մատակարարումն էլ ավելի է բարդացրել իրավիճակը։