ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ
Միացյալ Նահանգները մտադիր Է այսօր հայտարարել Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Դրանցով Վաշինգտոնը մտադիր է պատժել Մոսկվային Ուկրաինայում իրանական անօդաչուներ օգտագործելու համար:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը: Գործակալության աղբյուրները նշել են, որ պատժամիջոցներ կսահմանվեն նաև 170 չինական ձեռնարկությունների դեմ Խաղաղ օվկիանոսում անօրինական ձկնորսության համար: Պատժամիջոցների հիմնական մասը կսահմանվի, այսպես կոչված, ,Գլոբալ Մագնիտսկու ակտիե շրջանակներում, ըստ որի ԱՄՆ կառավարությունը կարող է պատժամիջոցների ենթարկել օտարերկրյա կառավարությունների պաշտոնյաներին, որոնք խախտել են մարդու իրավունքները: ԱՄՆ սառեցնում է նրանց ակտիվները և արգելում նրանց մուտքը Միացյալ Նահանգներ:
Նոր պատժամիջոցների թիրախում, ամենայն հավանականությամբ, կհայտնվեն Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններ, որոնք, ըստ պաշտոնյաների, իրանական անօդաչուներ են փոխանցել Ռուսաստանին: