Նա ներկայացնում է ոչ միայն հավաքականը, այլև ակումբը. ՊՍԺ-ի նախագահը՝ Մբապեի մասին
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին խոսել է փարիզյան թիմի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի մասին.
«Ինձ համար նա ամենաարտակարգ խաղացողն ու լավ մարդն է, պրոֆեսիոնալը: Իսկապես կարևոր էր, որ նա մնար ու անվճար չհեռանար: Սա ևս մեկ կարևոր պահ է, բայց ես վստահում եմ նրան, վստահում եմ նրա ընտանիքին, քանի որ մենք ֆուտբոլիստի ու նրա ընտանիքի հետ առանձնահատուկ հարաբերություններ ենք ստեղծել: Նա փարիզեցի է, ֆրանսիացի և հպարտ է, որ միշտ եղել է Ֆրանսիայում:
Նա ներկայացնում է ոչ միայն Ֆրանսիան և իր ազգային թիմը, այլև իր ակումբը»,- Նասեր Ալ-Խելայիֆիի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Անգլիայի և Ֆրանսիայի հավաքականները կմրցեն վաղը՝ դեկտեմբերի 10-ին: Խաղի մեկնարկը 23:00-ին է:
Աղբյուր ArmSport.am