Մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ է նվաճել Վորոնինի Գավաթ խաղարկությունում
Երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը հաջող է հանդես եկել Մոսկվայում անցկացված Միխայիլ Վորոնինի անվան 28-րդ միջազգային Գավաթի խաղարկությունում:
Խաչիկյանը 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում՝ հաղթող ճանաչվելով նժույգթափերում և 3-րդ տեղը զբաղեցնելով բազմամարտում, զուգափայտերում և պտտաձողում:
Աղբյուր ArmSport.am