Խոշոր հրդեհ Ռուսաստանում․ կա զոհ
«Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, հայտնում է РИА Новости-ն:
«Հաստատում ենք մեկ անձի մահը», – հայտնել են ԱԻ նախարարության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 6-ին MEGA Khimki առևտրի կենտրոնում գտնվող OBI խանութում։
Հայտնում են. որ արտակարգ իրավիճակի հիմնական պատճառներն են սարքավորումների անսարքությունը և աշխատանքի ընթացքում հրդեհային անվտանգության կանոնների խախտումը: Սակայն հրդեհի նախնական վարկածը չի հաստատվել։
Ժամը 08:25-ին հրդեհը մեկուսացվել է յոթ հազար քմ տարածքում։