Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը:
Կառավարության նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստում ընդգրկված է 11 հարց, այդ թվում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայությունից:
Օրակարգում են նաև «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծերը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ: