Պելեն շնորհակալություն է հայտնել Մբապպեին
Բրազիլիայի հավաքականում աշխարհի եռակի չեմպիոն Պելեն պատասխանել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի աջակցության խոսքերին։
«Շնորհակալ եմ Մբապե. Ուրախ եմ, որ դու գերազանցեցիր իմ ռեկորդներից ևս մեկը, ընկեր»,-գրել է Twitter-ում.
Ֆրանսիացին դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով մինչև 24 տարեկանը 9 գոլ խփեց աշխարհի առաջնությունում: Նախկինում ռեկորդը պատկանում էր Պելեին, ով մինչ իր 24-ամյակը խփել էր 7 գոլ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին բրազիլական լրատվամիջոցները, 82-ամյա Պելեն բուժում է ստանում այն բանից հետո, երբ քիմիաթերապիան դադարել է սպասված արդյունքներ տալ։
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր նախորդ շաբաթ: