Պորտուգալական Record պարբերականը պնդում է, որ Ռոնալդուն սպառնացել է հեռանալ հավաքականից
Պորտուգալական Record պարբերականը պնդում է, որ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկացել է հեռանալ հավաքականից ԱԱ-2022-ի ընթացքում:
«Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է այն տեղեկություն է, որ Ռոնալդուն սպառնացել է հեռանալ հավաքականից ԱԱ-2022-ից հետո, երբ իմացել է, որ Շվեյցարիայի դեմ խաղում չի լինելու մեկնարկային կազմում:
Record-ը հաստատում է այն տեղեկությունը, որն այսօր հրապարակել էր և ստացել էր ավելի քան մեկ աղբյուրից: Ֆերնանդու Սանթուշի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև Շվեյցարիայի դեմ խաղի նախորդ օրը տեղի ունեցած խոսակցությունը շատ թեժ է եղել, և հավաքականի ավագն այդ ընթացքում խոսել է հավաքականից հեռանալու հավանականության մասին:
Խոսակցությունը շարունակվել է, բայց ֆուտբոլիստն ինքն է զիջել՝ հասկանալով, որ հիմա նման խոսակցությունների համար լավ ժամանակ չէ»,- ասվում է հայտարարության մեջ:
Աղբյուր ArmSport.am