Թռչնագրիպը Հայաստան չի ներթափանցում, բայց կերի սուր դեֆիցիտ կարող է լինել
Մեր ամբողջ արտադրական ցիկլը խիստ փակ է։ Ձեռնարկվում են բոլոր միջոցները, հատկապես առողջարանային-հիգիենիկ միջոցներ, որպեսզի թռչնագրիպ չներթափանցի Հայաստան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
Միաժամանակ նա նշեց կերի առաջիկա դեֆիցիտի մասին։
Փորձագետը պարզաբանեց, որ «Վերին Լարս» անցակետում անասնակերով մոտ 300 մեքենա է կանգնած։
«Կերի պաշարները կբավարարի մինչեւ հունվարի կեսը։ Եթե այսպես շարունակվի, լուրջ խնդիրներ կառաջանան։ Պաշարները համալրվել են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ բերքը հավաքելուց հետո»,- ասաց Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ Ճապոնիայում թռչնագրիպի բռնկման պատճառով նախատեսվում է ոչնչացնել ավելի քան 1,8 միլիոն հավ։ Բացի այդ, Պերուի լողափերին վերջին շաբաթներին հայտնաբերվել են մոտ 14 000 սատկած վայրի թռչուններ, որոնց մահվան պատճառը թռչնագրիպն է եղել:
Արամ Դանիելյան