Գերմանիան հանդես Է եկել Շենգենյան գոտուն Բուլղարիայի, Ռումինիայի և Խորվաթիայի անդամակցության օգտին
Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը դետեմբերի 8-ին հանդես Է եկել Շենգենյան գոտուն Բուլղարիայի, Ռումինիայի և Խորվաթիայի անդամակցության օգտին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:
Նա նշել Է, որ համաձան չԷ Ավստրիայի իշխանությունների դիրքորոշման հետ, որոնք կցանկանային մինչև 2023 թվականի աշուն հետաձգել Շենգենյան գոտուն այդ երկրների անդամակցության հարցի քննարկումը: «Ես չեմ կարողանում հասկանալ Ավստրիայի դիրքորոշումն այս հարցի շուրջ: Մենք կպաշտպանենք Խորվաթիային, Ռումինիային և Բուլղարինային՝ բոլոր երեքին», - Բրյուսելում լրագրողներին ասել Է Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը՝ ԵՄ-ի իր պաշտոնակիցների հետ բանակցություններից առաջ:
Միևնույն ժամանակ նա նշել Է, որ Ուկրաինայից միգրացիոն հոսքերի ավելացման դեպքում Եվրամիությանն անհրաժեշտ կլինի բարելավել փախստականների բաշխման համակարգը: Դեկտեմբերի 7-ին Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը հայտարարել Էր, որ Ավստրիան կցանկանար մինչև 2023 թվականի աշուն հետաձգել Շենգենյան գոտուն Բուլղարիայի և Ռումինիայի անդամակցության հարցը՝ երկիր անօրինական միգրանտների աճող հոսքի պատճառով:
Նոյեմբերի 16-ին Եվրահանձաժողովը հայտարարել Էր, որ պատրաստ է Բուլղարիայի, Ռումինիայի և Խորվաթիայի անդամակցությանը Շենգենյան տարածքին, և Եվրոպական խորհրդարանին հանձնարարել Էր հաստատել այդ որոշումը: Խորվաթիայի և Ռումինիայի անդամակցությունը հարցեր չի առաջացնում Եվրոպայի մյուս պետությունների կողմից: Ըստ զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ Բուլղարիայի թեկնածության դեմ շարունակում Է հանդես գալ Նիդերլանդները: