Լուիս Էնրիկեն հեռացավ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հեռացավ զբաղեցրած պաշտոնից:
Այս մասին գրում է Իսպանիայի ընտրանու մամուլի ծառայությունը: Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունում Իսպանիայի ընտրանին խմբային փուլի արգելքը հաղթահարեց երկրորդ տեղով, սակայն փլեյ-օֆֆում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում զիջեց Մարոկկոյին և դուրս մնաց հետագա պայքարից:
Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում էր 2019 թվականից: Նրա ղեկավարության ժամանակ «կարմիր Ֆուրիան» հասել էր Եվրոպայի 2020 թվականի առաջնության կիսաեզրափակիչ: