ԱՄՆ-ը, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան արտահայտվել են AUKUS նախագծի իրագործումն արագացնելու օգտին
ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը, Ռիչարդ Մառլեսը և Բեն Ուոլեսը հայտնել են, որ Ավստրալիայի համար ատոմային սուզանավերի շինարարության նախագծի հարցում առաջընթաց կա, և արտահայտվել են ծրագրի շուտափույթ իրագործման օգտին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից:
Կողմերը Վաշինգտոնում կայացած հանդիպմանն «ընդգծել են բացառիկ առաջընթացը, որը ձեռք Է բերվել եռակողմ ջանքերով՝ որոշելու Ավստրալիայի համար հնարավորինս շուտ սուզանավեր ձեռք բերելու լավագույն ուղին», - նշված է Պենտագոնի տարածած հաղորդագրությունում:
Նրանք «հավանություն են տվել այն ջանքերին, որոնք ուղղված են (…) առաջիկայում տեխնոլոգիաների մատակարարման արագացմանը»: Դրա հետ մեկտեղ, ինչպես ընդգծել Է Պենտագոնը, երեք նախարարները «վերահաստատել են իրենց հանձնառությունը միջուկային զենքի չտարածման ամենաբարձր չափանիշների հաստատմանն ու պահպանմանը»՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությամբ:
2021 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետեր Սքոթ Մորիսոնը և Բորիս Ջոնսոնը համատեղ հայտարարություն էին հրապարակել պաշտպանության և անվտանգության բնագավառում համագործակցության նոր եռակողմ ձևաչափ ստեղծելու մասին, որն ստացել Է AUKUS (Ավստրալիա, Միացյալ Նահանգներ, ԱՄՆ) անվանումը:
Այս դաշինքի շրջանակներում առաջին խոշոր նախաձեռնությունը ատոմային սուզանավերի ստեղծումն Է Ավստրալիայի ռազմածովային նավատորմի համար:
Դա նշանակում Է, որ Ավստրալիան հրաժարվում է ֆրանսիական Naval Group-ի հետ 90 միլիարդ ավստրալական դոլար արժողությամբ պայմանագրից՝ հօգուտ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ համատեղ նախագծի: AUKUS նախագիծը լուրջ լարվածությու ն էր առաջացրել երեք երկրների և Ֆրանսիայի միջև հարաբերություններում: