Դուբայում 350 հազար ԱՄՆ դոլարով վաճառքի է հանվել Lamborghini ավտոմեքենայի ոսկե տեսակը (լուսանկարներ)
Դուբայում վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկ ավտոմեքենայի նախատիպը, որը պատրաստված է ոսկուց և ադամանդներից: Այս մասին հայտնում է Gulf News-ը:
Այս մոդելի հիման վրա գերմանացի դիզայներները կպատրաստեն Lamborghini Aventador LP 4-700 ավտոմեքենայի վերջնական տեսակը, որը կընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհի ամենաթանկ մոդելը:
«Ավտոմեքենայի նախատիպը պատված է ոսկուց և նրա արժեքը կազմում է 350 հազար ԱՄՆ դոլար: Օրիգինալ տարբերակը կպատվի 500 կգ ոսկով և կզարդարվի 2 հազար ադամանդներով և այլ թանկարժեք քարերով»- ասել է մոդելի հեղինակ Ռոբերտ Գուլպենը:
Ապագա մոդելն արդեն գնահատել են 7,4 մլն ԱՄՆ դոլար: Մեքենայի պատրաստման աշխատանքները կսկվեն այն ժամանակ, երբ գնորդ հայտնվի Դուբայում վաճառքի հանված նախատիպի համար: