ԱԱ-ի առաջին երկու շաբաթների ընթացքում Կատար է այցելել նախատեսվածից քիչ օտարերկրացի երկրպագու
Աշխարհի առաջնության առաջին երկու շաբաթների ընթացքում Կատար է այցելել ավելի քան 765 հազար մարդ, հայտնում է Reuters-ը՝ մեջբերելով մրցաշարի կազմակերպիչների զեկույցը։
Այս տվյալները չեն արդարացնում իշխանությունների սպասելիքները, որոնք մեկ ամսվա ընթացքում ակնկալում էին 1,2 միլիոն մարդու ժամանում։
Օտարերկրյա երկրպագուների պիկ շրջանը եղել է նոյեմբերի 24-28-ը, երբ խմբային փուլում օրական 4 հանդիպում են անցկացրել թիմերը։
Առաջին 17 օրվա ընթացքում Կատար է այցելել 765859 օտարերկրացի, որոնց կեսից ավելին արդեն մեկնել է։ Մրցաշարի մնացած օրերին հյուրերի կտրուկ աճ չի սպասվում։
Աղբյուր ArmSport.am