Գույքահարկն այսուհետ կարելի է վճարել` մուտք գործելով Yerevan.am կայքի «էլեկտրոնային ծառայություններ» բաժին
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ գույքահարկի գումարը հնարավոր է վճարել նաև մուտք գործելով Երևանի քաղաքապետարանի Yerevan.am պաշտոնական կայքի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժին՝ մուտքագրելով անհրաժեշտ տվյալներն ու վճարելով:
Ի դեպ, գույքահարկը կարելի է վճարել նաև բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների բջջային հավելվածներով, ինչպես նաև «Հայփոստ» ՓԲԸ-ի և բանկերի սպասարկման գրասենյակներում:
Վճարե՛ք տեղական հարկերը և նպաստե՛ք համայնքի զարգացմանը: