Նա միշտ եղել է իմ կուռքը․ Վինիսիուս
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Վինիսիուսը Նեյմարին անվանել է իր կուռքը.
«Նեյմարի հետ խաղալը երազանք է։ Ես հետևել եմ նրա ողջ կարիերային։ Նա միշտ եղել է իմ կուռքը։ Եվ ես ուզում էի անել այն, ինչ նա արեց խաղադաշտում: Ժամանակի ընթացքում Նեյմարը դարձավ իմ ընկերը, և այսօր նա եղբոր պես է ինձ համար, ով շատ խորհուրդներ է տալիս։
Ամեն խաղից առաջ նա վերցնում է իմ և մյուս երիտասարդ խաղացողների վրա ընկած ամբողջ ճնշումն իր վրա՝ Ռաֆինյայի, Պակետայի, Ռիշարլիսոնի… Նեյմարը կարող է հույս դնել մեզ վրա։ Նրա հետ խաղալը երազանք է, որը տրված է ոչ բոլորին։ Նա մեր լավագույն խաղացողն է, ֆուտբոլիստների մեծամասնության կուռքը։
Բոլոր բրազիլացիները երազում էին խաղալ ազգային հավաքականում և Աշխարհի առաջնությունում: Ես բախտավոր եմ՝ խաղալով իմ կուռքի հետ, ով ինձ աջակցություն է ցույց տալիս:
Կարևոր է հետևել նրա ուղուն, քանի որ նա մոտ է Պելեի գոլային ռեկորդին: Եվ, տա Աստված, դա մեզ բերի վեցերորդ չեմպիոնությունն Աշխարհի առաջնությունում»,- մեջբերում է Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստին Marca-ն։
Աղբյուր ArmSport.am