Դեկտեմբերի 9-ին Մոսկվայում կհանդիպեն ԱՊՀ եւ ՇՀԿ երկրների ՊՆ ղեկավարները
Դեկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության եւ Անկախ Պետությունների Համագործակցության երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, հաղորդում է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։
«2022 թվականի դեկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի կունենա ՇՀԿ անդամ երկրների եւ ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։ Օրակարգին համապատասխան կողմերը կարծիքներ կփոխանակեն միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության, պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման հարցերի վերաբերյալ, կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- նշված է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։