«Ժողովուրդ». Քննիչները՝ լուրջ խնդրի առջև. տարին ամփոփել չեն կարող
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի քննչական մարմիններում այս ընթացքում խառնաշփոթ է: Բանն այն է, որ քննիչները հայտնվել են լուրջ խնդրի առջեւ եւ իրենց վարույթներում քննվող քրեական գործերով չեն կարողանում քննության ավարտ հայտարարել:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինների ղեկավարները հանձնարարել են քննիչներին իրենց վարույթներով առկա գործերով ավարտ հայտարարել եւ տարին ամփոփել, սակայն քննիչները նշել են, որ չեն կարող ավարտ հայտարարել, քանի որ ծանրաբեռնվածությունը նրանց հնարավորություն չի տվել քրեական վարույթներով ողջ աշխատանքը ավարտել եւ այն դատարան ուղարկել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մեկ այլ իրականություն էլ կա. այս իրավիճակին զուգահեռ՝ որոշ քննիչներ էլ ստիպված մի շարք գործերով ավարտ են հայտարարել եւ արդարացել՝ ինչ կլինի հետագայում դատարանում, իրենք պատասխանատվություն չեն կրի: Այսինքն՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն այս պահին չեն կարողանում իրենց վարույթում առկա գործերի քննությունը ըստ պատշաճի իրականացնել եւ ավարտել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում