«Հրապարակ». Ընդդիմության անհասկանալի օրակարգը
Ընդդիմադիրները վերադարձել են ԱԺ՝ «սեփական օրակարգով», բայց ԱԺ նիստերին չեն մասնակցում։ Թեեւ երբեմն մասնակցում են իշխանության թեկնածուների քվեարկությանը, ինչպես եղավ Հայկ Գրիգորյանի դեպքում։ Մեկումեջ մասնակցում են իշխանության բերած «հայրենասիրական» նախագծերի քննարկմանը, ինչպես եղավ Սուրեն Պապիկյանի բերած նախագծի դեպքում։ Թեեւ իրենց ձայների կարիքը ՔՊ-ն չունի։ Իսկ, օրինակ, կառավարության հետ պատգամավորների հարցուպատասխանին չեն մասնակցում, թեեւ դա միակ տեղն է, որտեղ կարող էին Նիկոլ Փաշինյանի դիմակը պատռել եւ կառավարության ապաշնորհությունը ժողովրդին ներկայացնել։ ՔՊ-ականներն էլ իրենց կառավարության անդամներին նախապես գրված գովազդային հարցեր են ուղղում եւ հարցուպատասխանը վերածում փիառի երեկոյի։