Մեծ Բրիտանիայում ընտանիքները 229 մլն դոլար կծախսեն սուրբծննդյան լուսավորության համար
Բրիտանական տնային տնտեսությունները մոտ 189 մլն ֆունտ (մոտ 229 մլն դոլար) կծախսեն 2022 թվականին սուրբծննդյան եղեւնիների լուսավորության համար, հաղորդում է Sky News-ը։
2021 թվականին Միացյալ Թագավորության ընտանիքները մոտ 73 միլիոն ֆունտ են ծախսել սուրբծննդյան եղեւնիների լուսավորության վրա։ Մեկ տնային տնտեսություն միջինը 7 ֆունտ կվճարի զարդարանքի համար։
Նրանք, ովքեր չեն անցել լուսադիոդային զարդարանքների (սպառում են 80 տոկոսով ավելի քիչ էներգիա), լրացուցիչ կծախսեն £27:
Անցյալ շաբաթ Intel վերլուծական ընկերությունը հաշվարկել է, որ Միացյալ Թագավորությունում սուրբծննդյան ընթրիքը 2022 թվականին 22,5 տոկոսով ավելի թանկ կարժենա նախորդ տարվա համեմատ։