Ֆլիկը կմնա Գերմանիայի հավաքականի ղեկին․ Ռոմանո
Հանսի Ֆլիկը կմնա Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Որոշումը կայացված է։ Ո՛չ Յուրգեն Կլոպը, ո՛չ Թոմաս Տուխելը․ ֆեդերացիայի անդամների հետ հանդիպումից հետո Ֆլիկը մնում է և ապագայի քայլեր կպլանավորի։
Առաքելությունը կլինի 2024-ին Գերմանիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունը հաղթելն է»,- գրում է նա։