ՖԻՖԱ-ն տուգանել է Սերբիայի, Խորվաթիայի և Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիաներին
ՖԻՖԱ-ն տուգանել է Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիային ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի Բրազիլիայի դեմ խաղից առաջ հանդերձարանում կախած Սերբիայի ու Կոսովոյի միասնական դրոշների պատճառով, որ վրա եղել է «Չհանձնվել» գրությունը։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան այս առիթով բողոք է ներկայացրել ՖԻՖԱ։ Արդյունքում Սերբիան տուգանվել է 20 հազար եվրոյով։
ՖԻՖԱ-ն նաև ավելի քան 50 հազար եվրոյով տուգանել է Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիային ԱԱ-2022-ի խմբային փուլի երկրորդ տուրի Կանադայի դեմ խաղին (4-1) երկրպագուների պարզած բաների պատճառով։ Դրա վրա գրված է եղել․ «Կնին 95․ ոչ ոք այնքան արագ չի վազում, որքան Բորյանը»։ Սա ուղղված էր մրցակցի դարպասապահ Միլան Բորյանին․ էթնիկ սերբի ընտանիքը 1995 թվականի խորվաթական պատերազմի սկսելուց հետո փախել է Կնինից։
30 հազար եվրոյի չափով տուգանք էլ ստացել է Սաուդյան Արաբիայի ֆեդերացիան Արգենտինայի (2-1) և Մեքսիկայի (1-2) դեմ խաղերում մեծ թվով դեղին քարտերի համար։
Աղբյուր ArmSport.am