Ֆելիշը չի մեկնաբանել Ատլետիկոյից հեռանալու մասին լուրերը
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշը հրաժարվել է հաստատել կամ հերքել Մադրիդի «Ատլետիկոյից» հեռանալու մասին լուրերը։
«Այս պահին ես կենտրոնացած եմ հավաքականի վրա, Մադրիդի «Ատլետիկոյի» մասին ավելի ուշ կխոսենք։ Բացի դրանից, իմ գործակալը հիմա ինձ ոչինչ չի ասում այն մասին, թե ինչ է լինելու մոտ ապագայում։
Ես պիտի կենտրոնանամ միայն աշխարհի առաջնության վրա։ Երբ խաղում եմ այս թիմում, յուրահատուկ զգացողություն եմ ունենում, ուրախություն եմ զգում»,- Ֆելիշի խոսքերն է փոխանցում լրագրող Ալֆրեդո Պեդուլան։
Աղբյուր ArmSport.am