ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեի նախագիծը նախատեսում է Ռուսաստանին հեռացնել G20-ից
Վաշինգտոնը պլանավորում Է Ռուսաստանի համար խոչընդոտներ ստեղծել մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ G20-ի հետ փոխգործակցությունում: Այդ մասին ասվում է բյուջեի նախագծին կից բացատրական նյութերում, որոնք մարտի 12-ին տարածել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերով կոմիտեն:
«Փաստաթուղթը նախատեսում է Ռուսաստանի ներկայացուցիչներին G20-ի, բանկային վերահսկողության Բազելյան կոմիտեի, ֆինանսական կայունության խորհրդի, ապահովագրական վերահսկողության միջազգային ասոցիացիայի եւ արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության աշխատանքից հեռացնելու քաղաքականություն, ինչպես նաեւ պահանջում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ քաղաքականության առաջմղման համար»,-նշվում է տեքստում։