Աշխարհասփյուռ հայության հետ մենք հիշում ենք 1988 թվականի կործանարար երկրաշարժի զոհերին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Դեկտեմբերի 7-ին աշխարհասփյուռ հայության հետ մենք հիշում ենք 1988 թ․ կործանարար երկրաշարժի զոհերին և մեր հարգանքը հայտնում Գյումրու, Վանաձորի ու աղետից տուժած մյուս վայրերի բնակիչներին այն ուժի, տոկունության ու արիության համար, որով նրանք հաղթահարեցին աղետի հետևանքները։
Այս մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի գրառման մեջ:
Հիշեցնենք՝ 34 տարի առաջ այս օրը՝ ժամը 11:41-ին, տեղի ունեցած երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք, ավելի քան կես միլիոն մարդ դարձավ անօթևան: