Կրեմլում չեն բացառել մինչեւ տարեվերջ ԱՊՀ գագաթաժողովի անցկացումը
Մինչեւ տարեվերջ ԱՊՀ գագաթաժողով անցկացնելու գաղափար կա, եւ երբ կավարտվեն բոլոր պայմանավորվածությունները, համապատասխան հայտարարություն կլինի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Նախատոնական նման հանդիպման անցկացման գաղափարներ կան։ Երբ բոլոր պայմանավորվածությունները վերջնական տեսքի բերվեն, մենք համապատասխան հայտարարություն կանենք»,-ասել է նա՝ պատասխանելով ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթաժողովը կազմակերպելու գաղափարի մասին հարցին։