ԱՄՆ Կոնգրեսը համաձայնեցրել է 2023 թվականի ռեկորդային ռազմական բյուջեն
Պենտագոնի ռազմական բյուջեն 2023 թվականին կկազմի 858 մլրդ դոլար։ Այդ գումարը համաձայնեցրել են ԱՄՆ Կոնգրեսի պրոֆիլային կոմիտեները:
Մասնավորապես, 317,3 մլրդ դոլար կծախսվի Պենտագոնի ռազմական տեխնիկայի եւ գույքի շահագործման եւ տեխնիկական սպասարկման համար, եւս 174,5 մլրդ դոլար՝ զինծառայողների պահպանման համար: 2023 թվականին Պենտագոնը նախատեսում է նաեւ 161,3 միլիարդ դոլար ծախսել ռազմական գնումների, իսկ 138,6 միլիարդ դոլար՝ հետազոտությունների եւ մշակումների համար: Ավելի փոքր ծավալներ՝ 30,5 մլրդ դոլար եւ 16,5 մլրդ դոլար՝ ատոմային էներգիայի ոլորտում գործունեության եւ զինծառայողների համար բնակարանաշինության համար։
Ռազմական բյուջեում առանձին հոդվածներով գրված է «Ռուսաստանի հակազդեցությունը»՝ դրա վրա նախատեսվում է ծախսել 6 մլրդ դոլար, ինչպես նաեւ Ուկրաինային աջակցելու համար՝ 800 մլն դոլար։
«Պաշտպանական բյուջեն ենթադրում է 800 մլն դոլար հատկացնել Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնությանը, որի շրջանակներում աջակցություն եւ օգնություն է ցուցաբերվում Ուկրաինայի զինված ուժերին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Բյուջեի նախագծի տեքստում նաեւ նշված է, որ ԱՄՆ-ն ձգտելու է Ռուսաստանին հեռացնել միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ G20-ից։