Ռոնալդուն հերքել է Ալ-Նասր տեղափոխվելու լուրը
Կրիշտիանու Ռոնալդուն հերքել է «Ալ-Նասր» տեղափոխվելու մասին լուրերը:
Ավելի վաղ իսպանական Marca պարբերականը հայտնել էր, որ հարձակվողը հունվարի 1-ից կմիանա սաուդյան ակումբին և կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը։
«Ոչ, դա ճիշտ չէ»,- ասել է պորտուգալացի հարձակվողը ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչի՝ Շվեյցարիայի դեմ խաղից հետո (6:1)։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կրիշտիանուն ցանկանում է սպասել Չեմպիոնների լիգայում հանդես եկող եվրոպական ակումբի առաջարկին։
Աղբյուր ArmSport.am