Կրոսը կարող է կարիերան շարունակել Իտալիայում
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում, հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 32-ամյա գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Կրոսի գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին, և կիսապաշտպանը չի պատրաստվում երկարաձգել իր համագործակցությունը իսպանական ակումբի հետ։ Կրոսն ավելի վաղ մերժել էր «Մանչեսթեր Սիթիի» և «Բավարիայի» առաջարկները։
Կրոսը «Ռեալ» է տեղափոխվել 2014 թվականին Մյունխենի «Բավարիայից»: Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
«Յուվենտուսը» 15 խաղում վաստակել է 31 միավոր և 2022/2023 մրցաշրջանի Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 3-րդ տեղում է։
Աղբյուր ArmSport.am