Ափսոս, որ չկարողացանք 90 րոպե վայելել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի խաղը․ Ռոդրիգես
Ջորջինա Ռոդրիգեսը վրդովված է, որ երեկ Կրիշտիանու Ռոնալդուն չի եղել Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմում։
Հարձակվողը մնացել է Պորտուգալիայի հավաքականի պահեստայինների թվում ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչի՝ Շվեյցարիայի դեմ հանդիպմանը (6:1) և փոխարինման է դուրս եկել 73-րդ րոպեին։
«Շնորհավորում եմ, Պորտուգալիա:
Երբ 11 խաղացող երգում էին հիմնը, բոլոր տեսախցիկները կենտրոնացած էին քո վրա։ Ափսոս, որ չկարողացանք 90 րոպե վայելել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի խաղը։ Երկրպագուներն անդադար պահանջել են քեզ դաշտ դուրս բերել և վանկարկել են քո անունը։
Թող Աստված և սիրելի ընկեր Ֆերնանդոն շարունակեն քայլել ձեռք ձեռքի տված և մեզ մեկ այլ հուզիչ գիշեր պարգևեն»,- Instagram-ում գրել է Ռոդրիգեսը։
Посмотреть эту публикацию в Instagram