«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորն իր «դարդն էր լացում»
Համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրումը միանշանակ ընկալում չի գտել անգամ ՔՊ-ի ներսում։ Երեկ ԱԺ-ին ներկայացված նախագծի քննարկումը հունից հանեց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանին, երբ տնտեսական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը բերեց թանկարժեք նկար ունեցողների օրինակը՝ ասելով, որ այդ մարդիկ չեն կարող նույնականացվել իրական կարիքավորների հետ։
Արսենյանը բորբոքվեց․ «Հո մարդիկ կրակը չե՞ն ընկել, որ իրենց տանը նկար ունեն։ Էդ պատին կախված նկարը երբեմն թանկանում է, երբեմն՝ էժանանում», եւ հորդորեց, որ մոռանան այդ նկարի մասին։ Ըստ մամուլի հրապարակումների՝ 2021-ի հայտարարագրում Արսենյանը 19 նկար է հայտարարագրել՝ ընդհանուր 533 մլն դրամ արժեքով: