Բրիտանուհին ստիպված է մեքենայում ապրել՝ իր տուն լցված առնետների պատճառով
Բրիտանուհին ստիպված է մեքենայում ապրել՝ իր տուն լցված առնետների պատճառով, գրում է Daily Star-ը։ Կնոջ խոսքով՝ բոլոր միջոցներն անզոր են եղել կրծողների դեմ։
20-ամյա Թիա Հենդերսոնն արդեն հինգ ամիս է, ինչ ապրում է ընկերուհու մեքենայում։ Նա հեռացել է իր բնակարանից այն բանից հետո, երբ առնետները գրավել են տունը: Կնոջ խոսքով՝ սկզբում ինքը լսել է, թե ինչպես է ինչ-որ մեկը ճանկռում պատերը, եւ մտածել է, թե խելագարվում է, մինչեւ հասկացել է, որ դրանք կրծողներ են։
«Ես սկսեցի ինքս ինձ համոզել, որ խելագարվում եմ»,- հիշում է Թիան:
«Շունն ինձ հետ է ամբողջ կյանքում: Ես ընտանիք չունեմ, նա իմ միակ ընտանիքն է։ Եվ փրկում է իմ հոգեկան առողջությունը»,- մեկնաբանել է կինը։
Քաղաքի վարչակազմը հաստատել է, որ տեղյակ է Հենդերսոնի խնդրին։ Բացի այդ, խոստացել են վերանորոգել նրա սոցիալական բնակարանը, քանի որ Թիան մանկատանն է մեծացել։
«Մենք պայմանավորվել ենք տեղադրել նոր հատակ, տրամադրել կենցաղային նոր տեխնիկա եւ փոխել կահույքը, որպեսզի Թիան կարողանա տուն վերադառնալ»,- ասվում է իշխանությունների հաղորդագրության մեջ։