Ծեծկռտուք թուրքական խորհրդարանում ( Տեսանյութ )
ԹուրքիաԹուրքիայի Ազգային մեծ ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջեւ, խորհրդարանականներից մեկը գլխի վնասվածքով հոսպիտալացվել է։
«Բյուջեի բանակցությունների երկրորդ օրը խորհրդարանի ընդհանուր ժողովում լարվածություն է առաջացել: Պատգամավորների միջև բանավոր լեզվակռիվը վերաճել է կոնֆլիկտի: Iyi («Լավ կուսակցության») անդամ Հուսեյն Օրսը հոսպիտալացվել է ծեծկռտուքի ժամանակ ստացած գլխի վնասվածքով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Խորհրդարանի փոխխոսնակ Հայդար Աքարը, որը նախագահում էր նիստը, այս վիճաբանությունից հետո 10 րոպեով ընդմիջել է հանդիպումը։